Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Քաղաքականությունն ու դրա նկատմամբ վերաբերմունքը

Քաղաքականությունն ու դրա նկատմամբ վերաբերմունքը
20.10.2023 | 08:45

Շատերին թվում է, որ քաղաքականությունը սիրելու բան չէ։ Մասնավորապես իմ մասին տարածված կարծիք կա, որ ես խորշում եմ քաղաքականությունից, բայց ստիպված եմ եղել դրանով զբաղվելու։ Հիմա էլ չսիրելով, համոզել երիտասարդներին զբաղվել քաղաքականությամբ որպես փրկության միջոց։

Շատ սխալ մեկնաբանություն է։

Ես իմ ամեն րոպեն, ինքս ինձ բավականին թանկ եմ գնահատում, ու այն մարդը չեմ, որ խորշալով հանդերձ կյանքիս 20 լավագույն տարիները նվիրեի քաղաքականությանը։

Շան գլուխը բոլորովին այլ տեղ է թաղված.

որպես էությամբ ինժեներ հետազոտող, շատ եմ սիրում ձեռքիս տակ զանազան որակյալ գործիքներ ունենալ։

Օրինակ, ցանկացած աշխատանոցում, խոհանոցում, տանը պետք է ունենալ շատ սուր, չժանգոտող ու ուշ բթացող՝ ծակող, կտրող գործիք։ Դրա տարածված անունը դանակ է։ Հիմա մենք դանակը սիրու՞մ ենք, թե՞ չէ։ Իհարկե սիրում ենք՝ մեկը հաց ու պանիր կտրելու, մյուսը փայտի վրա փորագրելու, իսկ երրորդը՝ սպանելու համար։

Նույն արժեքն ու իմաստներն ունի քաղաքականությունը հասարակական, պետական ու միջազգային հարաբերություններում։

Այդ տեսանկյունից որակյալ քաղաքականությունը պետք է լինի շատ սուր, չժանգոտող ու ուշ բթացող։

Գաղտնիք չէ, որ գործիքին լավ տիրապետողը այն կարող է հավասարապես հմուտ բանեցնել ցանկացած գործում։

Բայց այստեղ ոչ թե գործիքն է արդար, կամ մեղավոր, այլ այն բանեցնողը։

Ես սիրում եմ լավ քաղաքականությունը ու գերադասում եմ այն սարքել իմ ձեռքով ու իմ ճաշակով։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ